ՊՎԾ–ն ուսումնասիրություն է անցկացնում Ոստիկանությունում. հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել
09:49 - 23 մայիսի, 2019

ՊՎԾ–ն ուսումնասիրություն է անցկացնում Ոստիկանությունում. հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ կապված մայիսի 7-ից Ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում, որի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Հայտարարությունում ասվում է.

«2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ։ Ուսումնասիրությունները գտնվում են ամփոփման փուլում։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը առավել բովանդակային պարզաբանում կներկայացնի ուսումնասիրությունների ամփոփումն ավարտելուց հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել