Նախարարը ելույթ է ունեցել «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովում
14:49 - 11 հոկտեմբերի, 2019

Նախարարը ելույթ է ունեցել «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» գիտաժողովում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների միավորում» թեմայով ամենամյա գիտաժողովի հանդիսավոր բացմանը և ողջունել ներկաներին։ Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախարարն անդրադարձել է օրեր առաջ մեր երկրում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից մեկին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին։ Նա նշել է, որ այն մեծ հնարավորություններ է ստեղծել, որի հետևից դեռ պետք է գնալ, և ամեն մեկի անհատական ջանքի շնորհիվ կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև մեկ այլ կարևոր իրադարձության՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ Հակոբ Արշակյանն ընդգծել է հատկապես «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի ներդրած ջանքերն այդ ուղղությամբ, ինչի շնորհիվ Հայաստանն էլ ավելի մեծ հնարավորություն կունենա գիտական ու միջազգային հանրության հետ շփվելու, զարգացնելու մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել