lragir.am: Այս տարվա ինն ամիսներին 85 մլն 499 հազար 795 հատ ավելի ՀԴՄ կտրոն է տպվել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՊԵտական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 37.7 տոկոսով ավելի է այս ցուցանիշը:
«Այս ՀԴՄ կտրոններով ավելի քան 236 մլրդ դրամ հարկման ավել շրջանառություն է հայտարարագրվել, ինչը նախորդ տարվա ժամանակաշրջանի համեմատ ավելի է 21.2 տոկոսով»,- ասաց նա:
comment.count (0)