aysor.am։ Քաղաքական չեզոքությունը Հաշվեքննիչ պալատի անդամի համար շատ կարևոր է։ Այսօր՝ ԱԺ-ին Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուի առաջարկի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում ԼՀԿ թեկնածու Կարեն Սարգսյանը պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ծառայեցնել պետությանը։
«Նա ունի փորձառություն, վստահ եմ, որ շարունակական մասնագիտական զարգացման տեսանկյունից նոր որակավորումներ է ձեռք բերելու», - ասաց Մանե Թանդիլյանը։
Կարեն Սարգսյանն իր հերթին հավելեց, որ ինքը մշտապես արտասահմանյան վերապատրաստումներ է անցել։
«Ես ռիսկերի կառավարման մասնագետ եմ և կարծում եմ, որ իմ մասնագիտական որակներն այս ոլորտում կարող են պետք լինել։ Կարծում եմ՝ իմ գիտելիքներն ու ներուժը ներում են, որպեսզի ես կարողանամ արժանապատիվ իրականացնել հաշվեքննիչ պալատի անդամի պարտականությունները»,- ասաց նա։
Կարեն Սարգսյանի թեկնածությունն ԱԺ լիագումար նիստերին ներկայացնելու քվեարկությանը կողմ արտահայտվեց երկու, դեմ՝ հինգ պատգամավոր։
comment.count (0)