shantnews.am։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների անհետևողական և հակասական բնույթը: Ըստ նրա՝ դրանք վկայում են Վաշինգտոնի անզորության մասին:
«Ես դժվարանում եմ ասել, թե ինչն է սխալ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ամերիկյան գործողություններում, բայց որ դրանք լի են հակասություններով և արտացոլում են մեր ամերիկացի գործընկերների համաձայնությունների պատրաստ չլինելը՝ հաստատված փաստ է»,-ասել է Լավրովը:
Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը բազմիցս խախտել է իր խոստումները, մասնավորապես չի պատրաստվում կրճատել և հետագայում փակել սիրիական Աթ-Թանֆայում Վաշինգտոնի բազան:
Լավրովը նշել է նաև Սիրիայում ԱՄՆ գործողությունների վերաբերյալ քրդերի անհանգստությունը, սակայն, Լավրովի Խոսքով, ԱՄՆ-ի քաղաքականության մեջ գործնական փոփոխություններ չեն եղել:
comment.count (0)