Աշխարհահռչակ դիրիժոր Հարրի Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի։
Դիրիժորը պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումն, ինչպես նաև Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը։
Գործով, որպես երրորդ անձ է ներգրավվել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ –ը։
comment.count (0)