Տիգրան Ավինյանը Թբիլիսիում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկմանը
07:24 - 22 հոկտեմբերի, 2019

Տիգրան Ավինյանը Թբիլիսիում մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող քննարկմանը

Թբիլիսիում ընթանում է պանելային քննարկում՝ Հայաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի փոխվարչապետների, Չինաստանի կառավարության հատուկ բանագնացի ու Ասիական զարգացման բանկի փոխնախագահի մասնակցությամբ։ Քննարկման համակարգողն է հանրահայտ տնտեսագետ Նուրիել Ռուբինին։

Միջոցառմանը ներկա է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Թբիլիսիում մասնակցում եմ «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի քննարկմանը»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել