«Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ
08:04 - 25 մայիսի, 2019

«Սասնա ծռեր» կուսակցությունն ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը այսօր ավտոերթ է կազմակերպել դեպի Արցախ։ Այն կազմակերպվում է «Մեկ Հայաստան, մեկ պետություն» կարգախոսով։

Կուսակցությունը հայտնում է ավտոերթի երթուղին.

«1. Մայիսի 25-ին ժամը 6:30-ին շարժվում ենք Երևանի Հյուսիսային ավտոկայանից,
2. 15:00-ին Մարտակերտում հանդիպում: Այնուհետև շարժվում ենք դեպի գիշերակացի վայր
3. Հաջորդ օրը՝ 26-ին, հանդիպումներ Ասկերանում՝11:00-13:00, Հադրութում՝ 15:30-17:30, Տող-Մելիք Եգանի դղյակ՝18:30-19:30
4. Ամսի 27-ին հանդիպում Ճարտարի դահլիճում՝ 12:00-14:00, հանդիպում Մարտունիի դահլիճում՝ 15:00-17:00
5. Ամսի 28-ին՝ ժ-ը 11:00-14:00, հանդիպում Ստեփանակերտում: Ժամը 15:00-17:00՝՝ ֆուրշետ Շուշիի Թութոտում: 18:00՝ հանդիպում Բերձորում»:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել