Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել |shantnews.am|
06:37 - 28 սեպտեմբերի, 2019

Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել |shantnews.am|

shantnews.am: Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ժամանակ քննարկվել է թեմաների լայն շրջանակ՝ իրավիճակը Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Սիրիայում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Առանձին քննարկվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ռուսական պատվիրակության անդամներին վիզա չտրամադրելու հարցը: Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, սակայն միայն փոխադարձ հարգանքի հիման վրա:

Հանդիպումից հետո Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները պետք է կառուցողական զարգանան՝ չնայած որոշ հարցերի շուրջ լարվածությանը: «Մենք նախկինում համատեղ աշխատել ենք, հիմա էլ կարող ենք»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Պոմպեոն:

Քննարկվել է նաև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմափափակման միջոցառումների մասին պայմանագրի երկարաձգումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել