«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին |armtimes.com|
12:16 - 26 սեպտեմբերի, 2019

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Սերգեյ Բագրատյանին |armtimes.com|

armtimes.com։ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Հայցվորը պահանջում է պատգամավորին պարտավորեցնել՝ հերքել զրպարտություն համարվող տվյալները, գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար գումար փոխհատուցել եւ և նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձել:

Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 24-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին:

«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանը մեր զրույցում չասաց, թե որն է հայցի հիմքն ու առարկան:

Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ տեղյակ է հայդացիմումից. «Հայցի պատճառն այն է, որ ես Ջերմուկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իբրեւ թե հայտարարել եմ, որ նրանք լիցենզիան կոռուպցիոն ճանապարհով են ստացել»:

Հարցին՝ նման բան հայտարարե՞լ է ինքը, Բագրատյանը պատասխանեց. «Չէ, Ամուլսարի հարցի հետ կապված քննարկման ժամանակ մի քաղաքացի ինձ գրություն ուղարկեց հարցնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ բազմաթիվ հանքավայրեր, որոնք վնասակար են՝ լիցենզիա են ստացել, ես պատասխանեցի, որ իշխանությունների կոռուպցիոն համաձայնագրերի շրջանակում»

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել