Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ |armtimes.com|
05:22 - 23 սեպտեմբերի, 2019

Մեր ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով Հայաստան-Սփյուռք սահմանները վերացնելն է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com։ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ մեր հիմնական ուղերձը լինելու է համահայկականության հայեցակարգի գործնական խնդրի ձեւակերպումը, եւ իմ կարծիքով այսօրվա մեր մեծագույն խնդիրը Հայաստանի տնտեսական հզորացումն է։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ազգային օրակարգում եղած բոլոր հարցերը ուժեղ պետության լուծելիք հարցերն են, իսկ ուժեղ պետություն ասելիս առաջին հերթին պետք է հասկանալ տնտեսապես զարգացած պետություն․

«Մենք դա անվանում ենք տնտեսական հեղափոխություն, այս փուլում շատ կարեւոր է, որ այն դինամիկան, որն ունենք տնտեսության մեջ, կարողանանք վերածել տնտեսական մոմենտումի, որը հնարավորություն կտա Հայաստանը նոր հարթության վրա բարձրացնել»,- նկատեց վարչապետը։

Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ տարբեր ղեկավարներ տարբեր մոտեցումներ են ունեցել հայկական սփյուռքի դերի մասին, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում էր որ սփյուռքի մեր հայրենակիցները չպիտի մասնակցեն ներպետական ընտրություններին, Սերժ Սարգսյանը կարծում էր, մենք պետք է ունենանք երկպալատանի խորհրդարան՝ սփյուռքի ներկայացուցիչներով, իսկ ո՞րն է Փաշինյանի մոտեցումը՝ սփյուռքի ռեսուրսները երկրի ղեկավարման գործում օգտագործելու հարցում, վարչապետը պատասխանեց․

«Քանի որ հարցը տեղադրեցիք ՀՀ-ն տարբեր ժամանակներում ղեկավարած գործիչների մոտեցումների տրամաբանության մեջ, իմ կարծիքով՝ այդ ամենը ոչ թե պետք է հակադրել, այլ ընկալել որպես թեմայի զարգացում։ Այնպես չէ, որ ինքս Սփյուռք – Հայաստան հարաբերությունների վերաբերյալ միշտ ստատիկ կարծիք եմ ուենցել, դա իսկապես շատ կարեւոր հարց է, Երրորդ Հանրապետության ամենակարեւոր օրակարգային հարցերից մեկը, եւ իրեն պետք է նայել դինամիկայի մեջ։

Ես ասել եմ, որ ընթացիկ խնդիրը հայեցկարգային եւ գաղափարական առումով սահմանները վերացնելն է, որովհետեւ, ենթադրենք, այն մարդը, որը Հայատսանից արտագաղթել է 2015 թվին, ինքը սփյուռքահա՞յ է , թե ոչ, իմ ընկալմամբ՝ ոչ, 2013 թվինն էլ, 2001-ինն էլ։ Մարդիկ հեռացել են տարբեր պատճառներով, հիմա 1969-ին իմ եղբայրն էլ գնացել է ՌԴ-ում է ապրել, վերաբերվեմ որպես սփյուռքահայի՞»,- ասաց Փաինյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ պետք է ջնջել այդ սահմանները եւ որ ժամանակակից աշխարհում մարդու գտնվելու վայրը շատ հարաբերական երեւույթ է․

«Մարդիկ տարբեր տեղերում են ապրում, խնդիրն այն է, թե որ երկրի հետ են իրենց նույնականացնում։ Ես համոզված եմ, որ աշխարհում ավելի շատ թվով հայեր իրենց պետք է նույնականացնեն Հայաստանի հետ եւ Հայաստան-սփյուռք գաղափարաբանական սահմանները պետք է վերանան։

Յուրաքանյրուր հայ իրեն պետք է համարի ՀՀ-ի շահառու, ինչքան ՀՀ-ում բնակվողները։ Բոլոր հայերը պետք է ունենան ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչ-որ ընթացք ապրեն Հայաստանում»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների ընտրելու եւ ընտրվելու հնարավորությանն ու իրավունքին։ Նա ասաց, որ խնդիր է, երբ մեր օրենդրությունն արգելակում է Սփյուռքի ներուժը լիարժեք ներգարվել ՀՀ կառավարման գործում։
Իսկ ինչ վերաբերում է ընտրելու իրավունքին, վարչապետը մանրամասնեց․

«Օրինակ, եթե ասում ենք՝ Սփյուռքի մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորություն ենք տալիս, դա նշանակում է, որ նրանց համար ենթակառուցվածքային առումով նույն պայմանները պետք է ստեղծենք, ինչ ՀՀ քաղքացիների համար, ինչը նշանակում է, որ ամեն 2 հազար ընտրողի համար պետք է գոյություն ունենա տեղամաս։

Հիմա սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում ամեն 2000 ընտրողի համար պետք է ստեղծենք մի տեղամաս, կարող է պարզվի՝ տեղմասերի 80 տոկոսը գտնվելու է ՀՀ տարածքից դուրս, մենք պատկերացնում ե՞նք ազգային անվտանգության ինչ խնդիրներ կարող են լինել»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել