Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, ուզում են վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը․ վարչապետ |shantnews.am|
06:37 - 23 սեպտեմբերի, 2019

Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնել, ուզում են վիրավորել հայ ժողովրդի արժանապատվությունը․ վարչապետ |shantnews.am|

shantnews.am։ Արդյո՞ք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպե՞ս է վերաբերվում այն պնդումներին, որ ինքը «Սորոսի մարդն է»․ նման հարց է հնչել Լոս Անջելեսում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել վարչապետի հետ, սակայն հագեցած գրաֆիկը թույլ չի տվել։

«Հիմա 2 վարկած կա։ Առաջին վարկածը․ դավադրության տեսության հեղինակներն ասում են՝ հա, ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են Ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ո՞վ է համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն։

Այնպես որ, ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր չեն եղել իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում, և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի»,-նշեց նա։

Փաշինյանն ավելացրեց․ «Այս հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին՝ ինչ-որ օտար մարդկանց, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել