Քչերը կարող են հայելու առաջ կանգնել եւ ասել՝ ես կասկած չունեմ, որ Թովմասյանն անաչառ, արդար դատավոր է․ Միքայել Զոլյան |armtimes.com|
13:08 - 03 հոկտեմբերի, 2019

Քչերը կարող են հայելու առաջ կանգնել եւ ասել՝ ես կասկած չունեմ, որ Թովմասյանն անաչառ, արդար դատավոր է․ Միքայել Զոլյան |armtimes.com|

armtimes.com:  Բոլորս գիտենք, որ Հրայր Թովմասյանը եղել է ոչ միայն նախկին իշխանության մի մասնիկը, այլեւ այդ իշխանության առանցքային դերակատարներից մեկը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ այսօր ԱԺ-ում ստիպված են խոսել այս հարցի մասին Հրայր Թովմասյանի բացակայության պայմաններում, բայց ներկայացրեց, որ Թովմասյանի վերջին հարցազրույցից կարող է պատկերացնել՝ այսօր ինչ հակափաստարկներ կներկայացներ նա։ Միեւնույնն ժամանակ, Զոլյանն ասաց, որ Թովմասյանն այսօր չի եկել, որովհետեւ ընդհանրապես չունի լուրջ փաստարկներ։

«Մենք այսօր քննարկում ենք, թե, ըստ էության, արդյոք կա՞ն հիմնավոր կասկածներ առ այն, որ Հրայր Թովմասյանը անաչառ, անկողմնակալ եւ արդար չէ։ Այո, կան։ Բոլորս գիտենք, որ նա եղել է նախկին իշխանության մի մասը, առանցքային դերակատարներից մեկը․ Սահմանադրություն գրել պատահական մարդու չեն վստահում, ԱՄՆ-ում Սահմանադրություն գրողները կոչվում են հիմնադիր հայրեր, բայց ես հիմա դա չեմ քննարկում, գուցե շատ լավ էր, որ նա գրեց Սահմանադրությունըմ, գուցե շատ վատ էր»,- ասաց պատգամավորը, ապա խոսեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Քոչարյանի պաշտանների՝ ՍԴ ուղարկած դիմումի մասին․


«ՍԴ-ում կա գործ, որն առնչվում է նախկին իշխանության հետ։ Մանրամասներին չեմ անդրադառնում, բայց ակնհայտ է, որ այդ դիմումը նախկին իշխանությանն է առնչվում։ Արդյոք նախկին իշխանության առանցքային դերակատարը կարո՞ղ է լինել անաչառ դատավոր, կա՞ կասկած, կա՛, արդյոք քայլեր ձեռնարկե՞ց Թովմասյանը, որ փարատվի կասկածը, ոչ, չձեռնարկեց»։

Զոլյանն ասաց, որ եթե Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ում լիներ, ապա հարց կտային՝ ո՞նց է մեկնաբանում վերոնշյալ հանգամանքը․

«Բայց Թովմասյանը երեկվա հարցազրույցում այդ պատասխանը տվեց, եւ այն ինձ համար ապշեցուցիչ էր։ Թովմասյանը պատասխանեց՝ «ես այն մարդը չեմ։ Ով էլ գա, ես իմ խղճի վրա հիմնված որոշում կընդունեմ»։ Այսքանն էր նրա փաստարկը, եւ այն բավարար չէ։ Ըստ այդմ՝ ես ունեմ հիմնավոր կասկածներ նրա անաչառության վերաբերյալ, եւ մենք պարտավոր ենք սկսել այս գործընթացը, որպեսզի այդ կասկածները կամ փարատվեն կամ հաստատվեն»,- ասաց Զոլյանը՝ հիշեցնելով նաեւ, որ Թովմասյանը իր հարցազրույցում պատգամավորերին կոչ է արել հայելու դիմաց կանգնել եւ ազնիվ լինել․

«Ես էլ կոչ եմ անում՝ ազնիվ լինենք եւ հայելու առջեւ կանգնած կամ առանց դրա ասել՝ ես որեւէ կասկած չունեմ, որ Հրայր Թովմասյանն անաչառ, անկողմնակալ, արդար դատավոր է։ Կարծում եմ՝ շատ քիչ մարդիկ կլինեն այս դահլիճում, որոնք կարող են նման բան ասել եւ կասկած չունենալ։ Հետեւաբար պարզ է, որ այսօր պետք է սկսել այս գործընթացը։ Սա դատավճիռ չէ, ընդամենը գործընթաց ենք սկսում, որը, միանգամայան, որպես օրենսդիր, մեր լիազորությունների շրջանակում է եւ մեր պարտականությունն է»։

Պատգամավոր Միքայել Զոլյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք որոշել են չմասնակցել նախագծի քվեարկությանը, կոչ արեց հարցը եւս մեկ անգամ քննարկել եւ եթե նրանց դիրքորոշումը փոխվի, ապա, դրանից կբարձրանա միայն հենց ԲՀԿ-ականների


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել