ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը
07:34 - 02 հոկտեմբերի, 2019

ԱԺ-ում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

Այսօր ԱԺ նսիտում քննարկվում է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո բազմաթիվ առաջարկներ են ստացել, որոնք մեծամասամբ ընդունել են:

ԱԺ պատգամավոր Արթուր Դալլաքյանի կողմից ներկայացվել է առաջարկ սահմանել վիճակախաղերի կազմակերպչի համար գործունեության տարածքի չափ, որպեսզի այն չլինի շատ մեծ կամ շատ փոքր, և որոշում է կայացվել, որ բուքմեյքերական գրասենյակը կլինի 200 քաձ. մետր:

Ընդունվել են  Արկադի Խաչատրյանի առաջարկով օրենքով  տարիքի հասած լինելու հանգամանքը ստուգելու պարտադիր պայման կնախատեսվի, իսկ տուգանքի չափը կրկնապատկվի և կհասնի 1 միլիոն դրամի:

Սիփան Փաշինյանի կողմից առաջարկ է եղել, որ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքում բուքմեյքերական գրասենյակները գործելու են հետևյալ տրամաբանությամբ՝ ամեն մարզկենտրոնում և Երևան քաղաքի ամեն մի վարչական շրջանում մեկական բուքմեյքերական գրասենյակ ամեն կազմակերպության համար, ինչպես նաև Վայոց Ձորի, Սյունիքի մարզի այն քաղաքներում, որտեղ թույլատրված է խաղատների գործունեությունը, այսինքն՝ այն 4 քաղաքները, որոնք մտցված են տուրիզմի զարգացման տրամաբանության մեջ: Առաջարկն ընդունվել է:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերի1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել