Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո |armenpress.am|
06:17 - 22 հունվարի, 2020

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք Է առաջացրել Բեյրութում: Երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում գրոհում Է ոստիկանական ջոկատաշղթաները խորհրդարանի շենքի մատույցներում: Կարգի պահապանների վրա քարեր եւ պայթակներ են թռչում: Ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ եւ ջրանետիչներ:

Հունվարի 21-ին Բաաբդա նախագահական պալատում հայտարարվել Է կաբինետի ստեղծման մասին՝ կազմված 20 տեխնոկրատ նախարարներից: Վարչապետ Դիաբը լրագրողների առջեւ իր հայտարարության մեջ նշել Է, որ նոր կառավարությունը «համապատասխանում Է բողոքող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին եւ բոլոր ջանքերը կգործադրի երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրության կայունացման համար»:

Նրա խոսքով՝ իշխանության գլուխ Է անցել «պրոֆեսիոնալ-փրկարարների թիմը, որը կգործի արագ եւ արդյունավետ, բայց առանց իրարանցման»: Վարչապետն ընդգծել Է, որ նոր կաբինետ են մտել տեխնոկրատներ, որոնք «երբեք չեն զբաղեցրել նախարարական պաշտոններ եւ պատգամավորական աթոռներ»: «Այդ մարդիկ միավորվել են իրենց երկրին օգնելու գաղափարով, եւ նրանք քաղաքական հավակնություններ չունեն»,- հայտարարել Է Դիաբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել