Փամփուշտը պատուհանի մեջ հայտնաբերել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, նա դեպքը չի կապում իր գործունեության հետ. Բեքմեզյան |armtimes.com|
10:46 - 22 հունվարի, 2020

Փամփուշտը պատուհանի մեջ հայտնաբերել է դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, նա դեպքը չի կապում իր գործունեության հետ. Բեքմեզյան |armtimes.com|

armtimes.com։ «Դավատոր Տաթեւիկ Գրիգորյանն իր աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքը չի կապում իր մասնագիտական գործունեության հետ. նա այսօր աշխատանքի վայրում է եւ սովորականի պես աշխատում է». դատավորի հետ զրույցից հետո այդ մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

«Նախնական կարող եմ ասել, որ ինքն է հայտնաբերել փամփուշտը պատուհանի մեջ: Ես կարծում եմ, որ կրակոցն ուղղված չի եղել Տաթեւիկ Գրիգորյանի դեմ, ընդամենը պատահականություն է եղել հենց նրա պատուհանին դիպչելը: Բայց պետք է սպասենք մինչեւ քննության ավարտը, որպեսզի կարողանանք ամբողջական կարծիք եւ եզրակցություն ունենալ: Բարձրագույն դատական խորհուրդը հետամուտ է լինելու, որ գործի հանգամանքները պարզվեն օբյեկտիվորեն եւ ամբողջությամբ, որպեսզի դատարանի նկատմամբ նման բաները բացառվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամը:

Հարցին, թե ինչից ելնելով է կարծում, որ Գրիգորյանի պատուհանին դիպչելը պատահականություն է՝ Բեքմեզյանը պատասխանեց. «Իր հետ զրույցից, նրա վերաբերմունքից (դատավորը շատ հանգիստ էր), նաեւ կրակված դիրքից, տեղից եւ այլն: Որովհետեւ ինչքան ես եմ հասկանում, եթե ուղիղ կրակեր պատուհանի վրա, ապակու մեջ չէր մնա փամփուշտը: Պետք է մի տեղից դուրս գար»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել