ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը |armenpress.am|
07:49 - 29 հունվարի, 2020

ՍԴ անդամները վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը |armenpress.am|

armenpress.am։ Սահմանադրական դատարանի անդամները վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքից կարող են օգտվել մինչև փետրվարի 27-ը: Այս մասին հունվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:

«Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին, և կարգավորումը գործում է մինչև փետրվարի 27-ը: Ուղղակի համբերել է պետք: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ կա ճգնաժամի լուծման այս պահին ուժի մեջ գտնվող գործիք: Սահմանադրական դատարանի 7 անդամներին հնարավորություն է տրված, որպեսզի իրենք արժանապատիվ հեռանան: Հաջորդ քայլերի մասի հաջորդիվ»,- ասաց Հովակիմյանը:

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այս կարգավորումից օգտվելը իրավունք է, ոչ թե պարտադրանք:

«Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է, այստեղ պարտադրանքի տարր չկա, եթե որոշում են կայացնում, որ որևէ խնդիր չկա ներկա իրավիճակում, և չեն ուզում օգտվել այդ իրավունքից, դա իրենց որոշումն է»,- նշեց Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել