Բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ |factor.am|
11:20 - 29 հունիսի, 2025

Բարձր ջերմաստիճանի պատճառով եվրոպական 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ |factor.am|

factor.am: Եվրոպական որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է +40°C։ Տեղական իշխանությունները կոչ են անում զգոն լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամիներն ու շոգը կարող են հանգեցնել անտառային հրդեհների, փոխանցում է Euronews-ը։

Մի քանի իտալական շրջաններ դիտարկում են որոշ աշխատանքների արգելման հնարավորությունը օրվա ամենաշոգ ժամերին՝ ուժեղ շոգի պատճառով։ 17 քաղաքներում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ։ Լացիոն, Տոսկանան, Կալաբրիան, Ապուլիան և Ումբրիան այն շրջաններից են, որոնք պատրաստվում են կիրառել այդ միջոցը՝ ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ֆոնին։

Իտալիայի առողջապահության նախարարությունը 27 դիտարկվող քաղաքներից 17-ին՝ այդ թվում Հռոմը, Միլանը և Նեապոլը, դասել է ամենաբարձր՝ ջերմային տագնապի մակարդակին։

Ինչ վերաբերում է Եվրոպայի մնացած հատվածներին, Իսպանիայի AEMET ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ այս հունիսը կարող է դառնալ ամենաշոգը դիտարկումների պատմության մեջ. Սևիլիայում և այլ հարավային քաղաքներում ջերմաստիճանը հասել է +42°C։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել