factor.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե կազմակերպության անդամների և կամավորների թիվը տրամադրելուց պե՞տք է արդյոք նաև աշխատակիցների անունները ներկայացնել, և արդյոք այդ անունները հրապարակվո՞ւմ են։
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինչպես նշվում է նախագծում, ուղղակի կամավորների թիվն է ներկայացվում՝ առանց անձնական տվյալների։ Սարգիս Խանդանյանը նաև հետաքրքրվեց, եթե կազմակերպությունը չի ներկայացնում հաշվետվությունը, սանկցիա կիրառվո՞ւմ է, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց։ Նա նկատեց, որ կազմակերպության կողմից հաշվետվությունը ժամանակին չհրապարակելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)