Հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է Արսեն Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանից ստացած 3 հազար դոլարը դարակից հանում և տալիս իրավապահներին |factor.am|
09:04 - 03 փետրվարի, 2020

Հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես է Արսեն Դավթյանը Ռազմիկ Աբրահամյանից ստացած 3 հազար դոլարը դարակից հանում և տալիս իրավապահներին |factor.am|

factor.am։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով դատական նիստը։ Ըստ մեղադրանքի` նախկին պաշտոնյան կաշառք է վերցրել նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից։ Այսօրվա նիստում հետազոտվեցին տեսանյութերը, որոնք նկարահանելը լրագրողներին արգելված էր։ Տեսնյութում երևում էր, թե ինչպես է Արսեն Դավթյանը իրավապահների հորդորով դարակից հանում 3000 ԱՄՆ դոլար գումարը, որը իրեն էր տվել Ռազմիկ Աբրահամյանը։ Այդ պրոցեսը ևս իրավապահները գաղտնի նկարահանել էին։

Ըստ հետազոտված տեսանյութի` Արսեն Դավթյանը իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե Ռազմիկ Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում ինչ կա: «Ես չգիտեի ինչ կա ծրարում, պատռել եմ, նոր եմ տեսել»,- ասում է նախկին պաշտոնյան։ Նշենք, որ չնայած այս գործը չէր առնչվում ապօրինի որդեգրված երեխաների գործին, որի շրջանակներում ևս Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք կա առաջադրված, այնուամենայնիվ, դատարանի դահլիճում էին նաև երեխաներից զրկված ծնողները։

«Հայոց մայրեր» շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանը լրագրողներին ասաց, եկել են պահանջելու, որ Ռազմիկ Աբրահամյանը կալանավորվի։ 

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել