Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց բողոքը |Armtimes.com|
08:33 - 01 փետրվարի, 2020

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց բողոքը |Armtimes.com|

Armtimes.com: «Հանրապետական» ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը՝ այդպիսով մերժելով Դատախազության բողոքը։ Այս մասին տեղեկացել ենք Աբրահամյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանից:

Բողոքը, հիշեցնենք, քննվել էր երեկվա դատական նիստին։ Քննությունը երեկոյան ավարտվել էր, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, դեկտեմբերի 22-ին որոշել էր մերժել այն: Դեկտեմբերի 31-ին էլ այդ որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել