Դդմասար համայնքի հիմնական դպրոցում տնօրենն ապօրինություններ է թույլ տվել
12:18 - 04 փետրվարի, 2020

Դդմասար համայնքի հիմնական դպրոցում տնօրենն ապօրինություններ է թույլ տվել

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։ Պարզվել է, որ տղամարդը չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետևանքով մինչև 2019 թվականի դեկտեմբեր տղամարդը ստացել է 860 հազար դրամից ավելի գումար։ Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում պաշտոնեական կեղծիքի և յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել