Բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան
14:42 - 31 հունվարի, 2020

Բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան

Այսօր բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան՝ վերանորոգված և հագեցած նոր սարքավորումներով: Ծրագիրն իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նա­խա­րա­­րությունը՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Ավստրիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ:


Տարածքի նորոգումն ու նոր սարքավորումներով համալրումը տևել է ընդամենը 3.5 ամիս, սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն. փետրվարից մասնագետները մասնակցելու են դասընթացի՝ նոր սարքավորումները նոր գիտելիքներ են պահանջում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը լրագրողների հետ զրույցում վստահեցնում է՝ համագործակցությունը շարունակվելու է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել