Մահացած զինծառայողի հարազատներին ոստիկանները թույլ չեն տալիս գալ Երեւան, մայրուղին փակ է. Ուղիղ |news.am|

06:51 - 02 փետրվարի, 2020

news.am:  Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը: Այս պահին ոստիկանները փակել են Արմավիր-Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:

Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել