news.am: ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը հրաժարական է ներկայացրել։
«Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ընկերներ, փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված:
Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ լսել բոլորին, հնարավորության սահմանում լուծել հուզող հարցերը: Շատ ու շատ խնդիրներ միասին հաղթահարել ենք, բնականաբար շատ հարցերի լուծումն էլ անկատար է մնացել, որի համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մեր քաղաքական թիմին՝ վստահության եւ փոխգործակցության համար, շարունակում եմ մնալ մեր հեղափոխական եւ հզոր թիմի մի մասնիկը: Շնորհակալ եմ մարզպետարանի աշխատակազմին, որ օգնեցիք կյանքի կոչել շատ ու շատ գաղափարներ եւ տեսանելի արդյունքներ գրանցել:
Դավադրությունների եւ ինտրիգների տեսության սիրահարներին խնդրում եմ սույն գրառումից հեռու մնալ, քանի որ եւս մեկ անգամ շեշտում եմ՝ պաշտոնը լքում եմ միայն ու միայն իմ ցանկությամբ, քանի որ անցնելու եմ այլ աշխատանքի (որի մասին առաջիկայում կտեղեկացնեմ):
Հաջողություն եմ մաղթում Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ողջ բնակչությանը եւ բոլոր-բոլորին՝ հավատալով, որ մեր մարզը լինելու է իրավունքի գերակայության, արդարության, սոցիալական հավասարության էտալոն:
Աստված բոլորիս պահապան»,- նշել է նա:
comment.count (0)