Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում չի ցանկանում |news.am|
15:57 - 04 փետրվարի, 2020

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում չի ցանկանում |news.am|

news.am:   Թուրքիան մտադիր չէ Ռուսաստանի հետ լուրջ հակասության մեջ մտնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը լուրջ ռազմավարական ծրագրեր ունեն: Նա նշել է միջուկային էներգետիկայի հարցերում կողմերի համագործակցության կարեւորությունը եւ հատուկ նշանակություն տվել «Թուրքական հոսք» գազամուղին:


Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան չի հրաժարվի Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման շուրջ Ռուսաստանի հետ համաձայնությունից:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերի հարվածի արդյունքում զոհվել են 5 թուրք զինվորականներ եւ 3 քաղաքացիական անձինք: Դրանից հետո Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Անկարան դրան ի պատասխան ոչնչացրել է Սիրիայի կառավարական զորքերի 76 զինծառայողի:

Ընդ որում, Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում (մտնում է Պաշտպանության նախարարության մեջ) նշել են, որ Թուրքիան հարվածներ չի հասցրել Իդլիբում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դիրքերի ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել