Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. 21 մարդ հոսպիտալացվել է |tert.am|
17:53 - 05 փետրվարի, 2020

Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. 21 մարդ հոսպիտալացվել է |tert.am|

tert.am:  Իզմիրից Ստամբուլ ժամանած ինքնաթիռը Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:

Կատարվածի հետևանքով Pegasus Airlines ավիաընկերության օդանավը երեք մասի է բաժանվել և բռնկվել է: Օդանավի 177 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամը տարհանվել են: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջներն ու շտապ օգնության հաշվարկները:

Տրանսպորտի նախարարը հայտնել է, որ զոհեր չկան, սակայն մի քանի ուղևորներ վնասվածքներ են ստացել: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կոշտ վայրէջքի պատճառով:


Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայայի խոսքով՝ 21 մարդ հոսպիտալացվել է: Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել