Ստամբուլի խումբը այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին |armenpress.am|
08:25 - 02 օգոստոսի, 2019

Ստամբուլի խումբը այս տարի չի մասնակցի Համահայկական խաղերին |armenpress.am|

armenpress.am։ Համահայկական խաղերի Ստամբուլի կարգադիր հանձնախմբի մամուլի ասուլիսի ժամանակ հանձնախմբի ատենապետ Հայկարամ Քարասուն հայտարարել է, որ Ստամբուլի մարզիկների խումբը չի մասնակցելու Արցախում կայանալիք համահայկական խաղերին:

Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Հայկարամ Քարասուն հայտնել է, որ չմասնակցելու գլխավոր պատճառը խաղերի՝ Արցախում անցկացվելու հանգամանքն է, որը բարդ իրավիճակում է դրել ստամբուլահայ մարզիկների խմբին: Լավատեղյակ լինելով տարածաշրջանային հարցերում՝ հատկապես Արցախի խնդրի շուրջ Թուրքիայի դիրքորոշմանը՝ հանձնախումբը չի ցանկացել խնդիրներ ստեղծել մարզիկների համար: Իսկ մինչ այդ նրանք առանց խոչընդոտի մասնակցություն են ունեցել Հայաստանում անցկացված համահայկական ծրագրերին:

Քարասուն նաև նշել է, որ եթե իրենց խումբը մասնակցեր խաղերին, ապա մարզիկները հայ համայնքը ներկայացնելու էին ինը մարզաձևերում:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը: Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել