Աֆրիկյան միությունը դադարեցրել է Սուդանի անդամակցությունը՝ երկրում տեղի ունեցող ցույցերի պատճառով |tert.am|
05:43 - 07 հունիսի, 2019

Աֆրիկյան միությունը դադարեցրել է Սուդանի անդամակցությունը՝ երկրում տեղի ունեցող ցույցերի պատճառով |tert.am|

tert.am: Աֆրիկյան միությունը ժամանակավորապես դադարեցրել է Սուդանի անդամակցությունը՝ երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ այս որոշման կայացման մասին, որն անմիջապես ուժի մեջ է մտել, տեղեկացրել է կազմակերպության մարմիններից մեկը՝ Խաղաղության և անվտանգության հարցերով խորհուրդը:

Սուդանը կարող է վերականգնել մասնակցությունը Աֆրիկյան միության գործունեությանը, երբ երկրի բնակիչները կձևավորեն անցումային կառավարություն, որը կգլխավորեն քաղաքացիական անձինք: Խորհուրդը նշում է, որ դա ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու միակ միջոցն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել