Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա համաճարակային իրավիճակը՝ մենք որոշում կայացրինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ․ մենք կսկսենք Իրանի հետ վիզայի ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթացը, և հինգ օրվա ընթացքում վիզային ռեժիմը կվերականգնվի։ Այս մասին Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի ընդլայնված նիստի ավարտին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան և հավելեց․
«Իհարկե, Իրանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք և մեր զորակցություն ենք հայտվում Իրանի ժողովրդին և կառավարությանը այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք մեր հարևան և բարեկամ ժողովրդին»։
Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստի ամփոփման ընթացքում վարչապետը նշեց, որ աշխատանքային խումբը կոչ է անում կրճատել ճանապարհորդությունների թիվը, մանսավորապես՝ Իտալիա և Թուրքիա։
«Իհարկե, առողջապահության նախարարությունը և կառավարությունը բոլոր անհրաժեշտ և հասուն միջոցառումները ձեռնարկում են, բայց և՛ մասնագետների և՛ մեր այսօրվա քննարկման ամենակարևոր եզրակացությունը այն է, որ ամենահուսալի միջոցը, կորոնավիրուսի տարածման կանխարգելումը յուրաքանչյուր մարդու ինքնապատասխանատվությունն է»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
comment.count (0)