ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն: Վարչապետն այս մասին ասաց Ջերմուկում ընթացող հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում:
Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ։ Բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:
Փաշինյանը նշեց որ կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով կխնդրեն մեկուսացվել իրենց տներում։
Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է:
«Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:
comment.count (0)