tert.am: Կառավարության արտահերթ նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ ֆինանսական համակարգի վերաբերյալ հայտարարություն ունի անելու:
«Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, և ուզում եմ արձանագրել, որ ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն արձագանքեց՝ հաստատում է Փաշինյանի հայտարարությունը. «Այսօր հանրապետությունում որևէ խնդիր չկա. դրա մասին նաև փաստերն են խոսում: Սկզբից տարբեր հայտարարությունների ներքո շուկայում ունեցանք որոշ վայրիվերումներ և անկայուն վիճակ, բայց այն հիմա լրիվ վերահսկվում է, և կարելի է ասել, լրիվ կայուն է»,-ասաց նա:
comment.count (0)