ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել |pastinfo.am|
10:18 - 03 հունիսի, 2019

ՌԴ-ն Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության իրավունք է տվել |pastinfo.am|

pastinfo.am։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նրա հետախուզման մեջ գտնվելու մասին ՀՔԾ-ն պաշտոնապես հայտարարեց ապրիլի 15-ին, որից օրեր անց՝ ապրիլի 19-ի երեկոյան, Պողոսյանը ձերբակալվեց Կարելիայում՝ հյուրանոցում գրանցվելիս։

Հայաստանի դատախազությունը հայտնեց, որ նրան արտահանձնելու գործընթացն սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել են ՌԴ, իսկ ապրիլի 23-ին պարզ դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը։

Մեկ օր անց՝ ապրիլի 24-ին, Միհրան Պողոսյանի ռուս փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու համար։ Հունիսի 2-ին լրացավ նրա կալանավորման 40-օրյա ժամկետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել