ԱՄՆ Միսսուրի նահանգը Չինաստանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար |usatoday.com|
11:11 - 22 ապրիլի, 2020

ԱՄՆ Միսսուրի նահանգը Չինաստանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար |usatoday.com|

usatoday.com: ԱՄՆ Միսսուրի նահանգը դարձավ առաջինը, որը Չինաստանի դեմ դատական հայց ներկայացրեց՝ կորոնավիրուսի մասին «ստի քարոզարշավ» կազմակերպելու համար։

Քաղաքացիական հայցը դաշնային դատարան ներկայացվել է երեքշաբթի Հանրապետական կուսակցության գլխավոր դատախազ Էրիկ Շմիտի կողմից։ Հայցի մեջ ասվում է, որ Չինաստանը պատասխանատու է հսկայական թվով մահացությունների, տառապանքների ու տնտեսական կորուստենրի համար, որոնք նրանք պատճառել են ամբողջ աշխարհին՝ ներառյալ Միսսուրիի բնակիչներին։ 

«Չինաստանի կառավարությունը ստում էր կորոնավիրուսի վտանգավոր ու վարակիչ բնույթի մասին, լռեցնում էր խոսողներին և շատ քիչ բան էր անում՝ կանգնեցնելու հիվանդության տարածումը։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար», - ասել է Շմիտը։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել