armtimes.com: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը։
Համապատասխան նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում։
ՊՆ կարծիքով՝ նախագծի ընդունումը կապահովի հակառակորդի գործողությունների հետեւանքով տուժած զինծառայողների պատշաճ սոցիալական պաշտպանվածության գործընթացը:
Այս նախագծի արդյունքում հատուցում կստանան նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տուժած զինծառայողները կամ նրանց ընտանիքները:
comment.count (0)