armtimes.com: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանին, Երեւանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանին եւ քաղաքագետ Գագիկ Համբարյանին։
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հակոբյանը պահանջում է հրապարակային հերքել եւ ներողություն խնդրել պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող վիրավորական եւ զրպարտող արտահայտությունները:
Պատգամավորն ասաց, որ պատասխանող 4 անձանց էլ դատի է տվել նույն պատճառով՝ զրպարտության համար. «Ակնհայտ սուտ տեղեկություն են տարածել իմ վերաբերյալ՝ ծխախոտի մաքսանենգության մասին»։
Հակոբյանը նշեց, որ ֆինանսական փոխհատուցում այս պահին չի պահանջում, սակայն յուրաքանչյուր պահի, կախված իրավիճակից, կարող է նաեւ գումարի պահանջ ներկայացնել։
comment.count (0)