ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս
16:49 - 14 մայիսի, 2020

ԶՈՒ-երում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։

Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։

Խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրություններից 47-ի դեպքում, որոնք հիմնականում արձանագրվել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներում:

Խախտումների վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես՝ խախտումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ տրվել է 37 կամ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4 անգամ ավելի նախազգուշացում:

Բացի այդ, արձանագրված խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է 14 հաղորդում և միջնորդագիր, որը 75 %-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի արդյունքից:

Իսկ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 35 նյութերից 24-ով հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝ հարուցված քրեական գործերի քանակը 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2020թ․1-ին եռամսյակի ընթացքում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 480․703.415 ՀՀ դրամի վնաս, վերականգնվել է 4.085.423 ՀՀ դրամ վնաս։ Պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, դրանցով ընթացող նախաքննությամբ, ինչպես նաև կատարված նախազգուշացումների շրջանակներում արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել նաև համապատասխան սուբյեկտների կողմից պատճառված վնասները կամովին հատուցելու կամ պարտավորությունները կամովին կատարելու ուղղությամբ, որոնց արդյունքները շոշափելի կլինեն առաջիկայում։

Հարկ է նշել, որ պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ և ստուգողական գործողություններ։

Աշխատանքներ են տարվում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության առավել խոցելի բնագավառները վեր հանելու և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել