armtimes.com: ՀՀ զինված ուժերում զգալի աշխատանք է իրականացվել: Առաջնագծում տեղադրվել են 23 մարտական նոր կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր, ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ: Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական դիրքեր և հենակետ, մշտական ջրով ապահովվել է 235-ը: Տեղադրվել է արևային էներգիայով սնուցվող 330 վահանակ: Այս մասին ընթացող առցանց ասուլիսի ժամանակ թվարկվող փաստերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԶՈւ-ն համալրվել է 1343 նոր ավտոմոբիլային, և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: «Ինժեներական տեխնիկայի մասով աննախադեպ ծավալի գնումներ ենք իրականացրել: Նախկինում ԶՈւ-ում շխատանք կատարելու համար դիմում էին այս կամ այն ընկերություններին, տրակտոր եւ այլ տեխնիկա էին խնդրում ինժեներական աշխատանքների համար, հիմա արդեն ունեն: Իհարկե, սա ամբողջ ծավալը չի լրացնում, բայց կարևոր քայլ է»,-ասաց վարչապետը:
Շարունակվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներին պայմանագրային զինծառայողներով փոխարինման գործընթացը: Այս ընթացքում պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով:
«Այսինք փուլ-փուլ, շարունակաբար առաջնագծից 18 տարեկանները ետ են քաշվում, և ծառայության են անցնում պայմանագրայինները: Սա պրոցես է, որը պետք է անել շատ զգույշ ու մտածված»,- 88-րդ փաստն ավարտեց Նիկոլ Փաշինյանը:
comment.count (0)