Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք
 |tert.am|
12:02 - 17 մայիսի, 2020

Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք |tert.am|

tert.am: Չինաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, 8 մարդ առողջացել է կորոնավիրուսից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

Հստակեցվում է, որ գրանցված 5 դեպքերրից 3-ը տեղական են (Ցզիլին նահանգում), իսկ երկուսը երկիր են բերվել արտասահմանից (գրանցվել են Տյանցզին նահանգում և Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում):

«Առողջապահության հարցերով պետական կոմիտեն 31 շրջաններից տեղեկություն է ստացել գրանցված կորոնավիրուսով վարակման 82 947 դեպքի մասին, ներկայումս հիվանդ է 86 մարդ (10-ը գտնվում է ծանր վիճակում),78 227 մարդ դուս է գրվել հիվանդանոցներից, գրանցվել է մահվան 4633 դեպք»,-ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել