Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ: Այնուհետև 6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Ղուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու, արտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնել, որ նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։
comment.count (0)