Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք |armenpress.am|
10:46 - 22 մայիսի, 2020

Հայ գիտնականներն առաջարկել են ստեղծել համավարակների հետազոտման և դեղերի ստեղծման ենթակառուցվածք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն առաջարկել է միավորել հայ մասնագետների կարողությունները, ստեղծել գիտահետազոտական ենթակառուցվածք՝ համավարակային իրավիճակների հետ կապված հետազոտություններ անելու համար, որոնք հետագայում կարող են թույլ տալ նաև աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ:  Այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը՝ անդրադառնալով հարցին, թե թեստերի արտադրությունից բացի, արդյոք աշխատո՞ւմ են կորոնավիրուսի դեմ դեղերի, պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: 

«Մենք այդ ուղղությամբ չենք աշխատում, քանի որ դրանք ավելի ժամանակատար և գիտական ենթակառուցվածք պահանջող ուղղություններ են: Եվ այս պահին, ցավոք, Հայաստանում այս հնարավորությունները չունենք: Սակայն մենք ներկայացրել ենք ծրագիր՝ համավարակային իրավիճակների համար ստեղծելու գիտահետազոտական ենթակառուցվածք, որը թույլ կտա նաև զբաղվել այդ ուղղություններով: Այդ առաջարկն այս պահին քննարկվում է»,-ասաց Առաքելյանը:

Տնօրենի կարծիքով՝ առկա ինստիտուտների, համալսարանների, Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցների կարողությունները միավորելով կարելի է ստեղծել ցանց, այդ ցանցում զարգացնել ենթակառուցվածքները, որոնք պետք կլինեն նմանատիպ հետազոտությունների համար: Այսպիսով առաջարկվում է ստեղծել ընդհանուր օգտագործման կենտրոն, որ հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ, որոնք հետագայում նաև թույլ կտան աշխատել դեղերի, պատվաստանյութերի ստեղծման շուրջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել