Ի պատասխան «Ժամանակ» թերթի երեկվա համարում «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման, որն ակտիվորեն տարածվում է էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից, Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտ է համարում պարզաբանում ներկայացնել․
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։
Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով համավարակի տարածումը կանխարգելելու կարևորությունը։
Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։
Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը։
comment.count (0)