panarmenian.net: 2020-ի ապրիլին Վրաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական անկումը կազմել է 16․6%, հայտնել է երկրի ազգային վիճակագրական ծառայությունը, փոխանցում է Regnum-ը։
Նշվում է նաև, որ տարվա առաջին 4 ամսվա կտրվածքով ՀՆԱ-ն, ընդհանուր առմամբ, նվազել է 3․6%-ով։
Վրաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կարանտինային խիստ ռեժիմ էր հայտարարել, որի արդյունքում երկրում գրեթե բոլոր ոլորտներում գործունեությունը դադարեցված էր։ Մայիսի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով հաստատված հիվանդների թիվը 757 է, առողջացել է 600 մարդ, մահացել 12 հոգի։ Երկրի վարչապետ Գերոգի Գախարիան արդեն հայտարարել է, որ իրենք պատրաստվում են հուլիսից զբոսաշրջիկներ ընդունել, երկրում կարանտինային խիստ ռեժիմը վեացված է։
Ապրիլին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17․2% անկում է գրանցել։ Ադրբեջանի ՀՆԱ-ն հունվար-ապրիլ ամիսներին աճել է ընդամենը 0․2%-ով, ընդ որում՝ ոչ նավթային ՀՆԱ-ն նվազել է 0․8%-ով, իսկ նավթայինը գրանցել 1.5% աճ՝ 2020 առաջին երկու ամսվա հաշվին։
comment.count (0)