ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|
16:52 - 11 հուլիսի, 2019

ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի դեմ պատժամիջոցները |armtimes.com|

armtimes.com: ԵՄ դատարանը չեղարկել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա մտերիմների դեմ սահմանված պատժամիջոցները, հայտնում է 112 Ukraina-ն:

Նշվում է, որ դատարանի կողմից չեղարկվել են նաեւ նրա որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկիի, նրա որդու՝ Արտեմ Պշոնկիի, ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի եւ Ուկրաինայի նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուեւի դեմ պատժամիջոցները:

Վերոնշյալ քաղաքական գործիչների դեմ առաջին անգամ պատժամիջոցներ էին սահմանվել 2014 թվականին, որոնք ԵՄ Խորհրդի կողմից երկարացվել էին մինչեւ 2016-2018 թվականներ:

Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնսկի շրջանային դատարանը հեռակա կարգով Վիկտոր Յանուկովիչին 13 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ կապված ուկրաինական պետական միջոցների յուրացմանն առնչվող հանցագործությունների հետ:
Փետրվարի 26-ին դատարանը հայտնել էր,որ Յանուկովիչի պաշտպանությունը 5 բողոքարկում է ներկայացրել:

Ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ Կիեւի բողոքարկիչ դատարանը Վիկտոր Յանուկովիչի դատավճռի բողոքարկման քննարկումը նշանակել է հունիսի 13-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել