ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ
21:10 - 04 հունիսի, 2020

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զինվորական հոսպիտալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 4-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՊՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման ուղիները, իրականացվող հակահամավարակային միջոցառումները:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է հոսպիտալի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, համապատասխան ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել