a1plus.am: «Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն է»,- լրագրողների հետ զրույցում ասած Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Անդրադառնալով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բակերից մեկում երեխաների կուտակումների հետ կապված դեպքին՝ Մարտիրոսյանը նշեց, որ Ոստիկանության ուժերը չէին բավարարում, և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին է խնդրել այդ հարցով զբաղվել։
Խոսելով «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի՝ երկիրը լքելու մասին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս դեպի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և մինչ անհետանալը Խաչատրյանի հետ կապված ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական աշխատանք չի իրականացրել, տեղաշարժի իրավունքը չի սահմանափակվել․ «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»։
Դիտարկմանը, որ պատգամավորներն ասում են, թե Խաչատրյանը հիմա Ռուսաստանում է, և հարցին՝ ստուգե՞լ են այդ տեղեկությունը, պատասխանեց, որ ստուգել են, և դա չի համապատասխանում իրականությանը։
Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասով ասաց, որ հստակ տեղը իմանալու դեպքում կասվի դրա մասին։
Էդուարդ Մարտիրոսյանն անդրադարձավ Պտղնիի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության տեսանյութին, որում մի քանի անձ պարում է ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի համազգեստներով։ «Իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացման կատարումն այդքան էլ ընդունելի չէ»,- նշեց նա։
comment.count (0)