Սուրենավանի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից
19:47 - 05 հունիսի, 2020

Սուրենավանի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Արարատի մարզի Սուրենավանի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների, ծնողների և ուսուցչուհու մասնակցությամբ հավաքի լուսանկար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Նա տեղեկացրել է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, այսօր Սուրենավանի դպրոցի տնօրեն Վալյա Ավետիսյանին խիստ նկատողություն է հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհի Հասմիկ Աբրահամյանն ազատվել է աշխատանքից։

«Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները և հետևել պարետատան ցուցումներին»,- եզրափակել է մարզպետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել