Պահանջում եմ հերքել ապատեղեկատվությունը․ Էդուարդ Աղաջանյանն՝ ի պատասխան 168.am-ի հրապարակմանը, թե Աղաջանյանն ակումբում բազմամարդ խնջույք է կազմակերպել
22:51 - 07 հունիսի, 2020

Պահանջում եմ հերքել ապատեղեկատվությունը․ Էդուարդ Աղաջանյանն՝ ի պատասխան 168.am-ի հրապարակմանը, թե Աղաջանյանն ակումբում բազմամարդ խնջույք է կազմակերպել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարկվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։

Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։

Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից»։

Այսօր 168.am կայքն այսօր «Փարթի իշխանական «Ֆերմատանը» » վերնագրով  նյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր․

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ցիտադելի» շենքում գտնվող իրեն պատկանող «Ֆերմատան» ակումբում փարթի է կազմակերպել՝ մի քանի տասնյակ մարդու մասնակցությամբ, որին մասնակցել է նաև ինքը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել