Կարծում եմ, որ երկրում արտակարգ դրությունը կերկարացվի. վարչապետ |armtimes.com|
18:38 - 09 հունիսի, 2020

Կարծում եմ, որ երկրում արտակարգ դրությունը կերկարացվի. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Մայիսին, երբ կորոնավիրուսով վարակված հիվանդների թիվն ավելի փոքր էր, երկրում արտակարգ դրությունը երկարացվեց: Կառավարությունն արդյո՞ք մտադիր է երկարացնել արտակարգ դրությունը նաև հիմա, որբ հիվանդների թիվն անցել է 10.000-ի սահմանը: Հատկապես որ, արտակարգ դրության ավարտից հետո քաղաքացիներին դժվար կլինի ստիպել, որպեսզի դիմակներ դնեն:

Ճեպազրույցի ժամանակ հնչած հարցին վարչապետը պատասխանեց՝ նպատակը ոչ թե քաղաքացիներին որևէ բան պարտադրելն, այլ իրազեկվածության մակարդակի բարձրացումն է: 

«Ինչ վերաբերում է արտակարգ դրությունը երկարացնելուն, այո, հավանականություն կա, և այդ հավանականությունը բավական մեծ է:  Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»,-տեղեկացրեց վարչապետը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել