Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․06․20 (թարմացվող)
22:33 - 11 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․06․20 (թարմացվող)

15։20- Իրանում կորոնավիրուսի հունիսի 11-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.238-ով
    Ընդհանուր՝ 180.156
  • Մահացածների թիվն ավելացել է 78-ով
    Ընդհանուր՝ 8.584
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.073-ով
    Ընդհանուր՝ 142.663
    [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

12։35-  Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության 8 հազար 779 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ դառնալով 502 հազար 436: Վերջին մեկ օրում ՌԴ-ում վարակի հետևանքով մահացել է 174 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 6 հազար 532 մարդ: Վերջին մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 8 հազար 367 մարդ (ընդհանուրը` 261 հազար 150 ապաքինված): |armenpress.am|

 

11։11-  Թուրքիայում հունիսի 10-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 922 նոր դեպք, գրանցվել է վարակակիրների մահվան 17 դեպք, իսկ ապաքինման՝ 2.241 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 146.839 մարդ, արձանագրվել է վարակման 173․036, իսկ մահվան՝ 4․746 դեպք։ |ermenihaber.am|

 

10։02- Աշխարհում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 458 հազարից: Մահացածների թիվն անցել է 419 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 778 հազար մարդ: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 066 հազար 401 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 115 հազար 130 է: |armenpress.am|

 

09։42- Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 827 (+5)
Առողջացածներ- 690
Մահեր- 13 |stopcov.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․06․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․06․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 10․06․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել